Ալեքսանդր Մարշալը մեկնաբանել է իր հիվանդության մասին տեղեկությունները
copy image url

Ալեքսանդր Մարշալը մեկնաբանել է իր հիվանդության մասին տեղեկությունները

Ավելին 3 տարի առաջ - 14:52 07-05-2021

Մարտի սկզբին համացանցում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, թե Ալեքսանդր Մարշալը շտապ հոսպիտալացվել է և գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում։ Լրատվամիջոցները գրում էին, որ արտիստը կաթված է տարել։

Կոմսոմոլսկայա պրավդա-ն գրում է, որ այսօր ռուս երգիչն առաջին անգամ մեկնաբակել է հիվանդության մասին լուրերը:

«Ինձ հետ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Կաթված չի եղել, պարզապես բարձրացել էր ճնշումս»,- հայատարարել է երգիրը։ Նրա խոսքով՝ «լրագրողներն ամեն ինչ չափազանցրել են», երբ իրեն տեսել են հիվանդանոց գնալիս։ Երգիչը հավելել է, որ շարունակում է աշխատանքը նոր երգերի վրա։

Ամենից շատ դիտված