Եղիսաբեթ II-ը շնորհավորել է Մեգանի և Հարիի որդու ծննդյան օրը
copy image url

Եղիսաբեթ II-ը շնորհավորել է Մեգանի և Հարիի որդու ծննդյան օրը

Ավելին 3 տարի առաջ - 11:07 07-05-2021

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկը՝ Արչին, մայիսի 6-ին նշում է իր երկրորդ ծննդյան օրը: Վաղ առավոտից ամուսինները մեծ թվով շնորհավորանքներ են ստանում ընկերներից ու մտերիմներից։

Թագավորական ընտանիքից առաջինն Արչիին շնորհավորել է նրա մեծ նախատատը՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Լոնդոնի ժամանակով առավոտյան 7-ին նորածին ամուսինների արխիվային լուսանկարը հայտնվել է Բուքինգհեմյան պալատի ինստագրամի պաշտոնական էջում:

«Արչի Մաունթբեն-Վինձորին մաղթում ենք երջանիկ երկրորդ ծննդյան օր», - ասված է հրապարակումում:

Թագուհու օրինակին հետեւել է նաեւ Հարիի հայրը՝ արքայազն Չարլզը կնոջ՝ Քամիլայի հետ: Փոքրիկ արքայազնի պապիկից անմիջապես հետո շնորհավորել է հորեղբայրը՝ արքայազն Ուիլյամը կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ։

Ամենից շատ դիտված