Եվրամիության բնակիչների մեկ երրորդ մասը ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը
copy image url

Եվրամիության բնակիչների մեկ երրորդ մասը ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը

Արտաքին 3 տարի առաջ - 23:55 06-05-2021

Եվրամիության բնակչության մեկ երրորդ մասը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ 12 տոկոսը՝ երկրորդ չափաբաժին ։ Այս մասին հայտնել է առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը։

«Այժմ ԵՄ-ի բնակչության ավելի քան 30 տոկոսը ստացել է առաջին չափաբաժինը, երկրորդ դեղաչափով հասել ենք 12 տոկոսի»,- ասել է նա:

Եվրահանձնաժողովում հույս են հայտնել, որ քաղաքացիների 70 տոկոսը հուլիսին արդեն պատվաստված կլինի: Եվրոպայում կորոնավիրուսով վարակվել է 45 մլն մարդ, ավելի քան մեկ միլիոն հիվանդ մահացել է:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում նախազգուշացրել էին եվրոպական երկրներին, որ սահմանափակումների չափազանց արագ վերացումը կարող է հանգեցնել կորոնավիրուսով հիվանդացության աճին:

ԱՀԿ-ի եվրոպական ստորաբաժանման ղեկավար Հանս Կլյուգեն պատմել է, որ եվրոպական շատ երկրներ ծրագրում են մոտ ժամանակներս մեղմացնել սահմանափակումները: Նրա խոսքերով՝ միջոցառումների չափազանց արագ չեղարկումը կարող է հանգեցնել «ցանկացած երկրում ուժեղ փոթորկի»:

Ամենից շատ դիտված