Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն Անկարայում դժգոհության առիթ է դարձել
copy image url

Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն Անկարայում դժգոհության առիթ է դարձել

Արտաքին 3 տարի առաջ - 18:40 06-05-2021

Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ը հայտնել է իր դժգոհությունը։ Թուրքիան այս գործընթացը կրկին համարել է «պատմությունը վերաշարադրելու անհիմն փորձ»։ Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են իրենց մերժողականության և ընդունված բանաձևի դատապարտման մասին։

Հիշեցնենք, որ Լատվիայի Օրեսնսդիր մարմինը մայիսի 6-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դատապարտելով մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները և գիտակցելով այդ հանցագործությունները ճանաչելու և հիշելու իր պարտականությունը։ Բանաձևը դատապարտում է նաև Օսմանյան կայսրության վարած հայահալած քաղաքականությունը, բռնությունները, տեղահանությունը, սպանդը։

Հայոց ցեղասպանությունը ճանաչող այս բանաձևն ուղղված է ցեղասպանությունների՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կրկնության անհնարինությանը։

Ամենից շատ դիտված