ԱՄՆ-ն հերքում է «Իրանի գործարքի» շուրջ համաձայնության գալը
copy image url

ԱՄՆ-ն հերքում է «Իրանի գործարքի» շուրջ համաձայնության գալը

Արտաքին 3 տարի առաջ - 10:10 03-05-2021

ԱՄՆ-ն Իրանի հետ «միջուկային գործարքի» շուրջ համաձայնության չի եկել, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Նա մեկնաբանել է գործարքի շուրջ համաձայնության գալու վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված Իրանի հայտարարությունները: ԶԼՄ-ները հաղորդել են իրանական մի շարք ակտիվների հնարավոր ապասառեցման մասին:

«Մենք դեռևս համաձայնության չենք եկել Վիեննայում, որտեղ այժմ բանակցություններ են ընթանում համաշխարհային տերությունների և Իրանի միջև: Մնացած խնդիրները լուծելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու, և այդ խնդիրները կապված են նրա հետ, թե ԱՄՆ-ն ու մյուս երկրներն ինչ պատժամիջոցներ կչեղարկեն»,- հայտարարել է Սալիվանը ABC-ի հետ հարցազրույցում:

Ամենից շատ դիտված