Վլադիմիր Զելենսկին խոստացել է լուծել այն հարցերը, թե ով և ինչպես է պայմաններ ստեղծել Ուկրաինայի կողմից Ղրիմը կորցնելու համար: Նրա կարծիքով, 2014 թ. իրադարձությունների նախադրյալներն ավելի վաղ էին հայտնվել: Խոսքն առաջին հերթին Խարկովի 2010 թ. համաձայնագրերի մասին է, որոնք որոշել են Ղրիմում Սևծովյան նավատորմի մնալու հարցերը:
Ուկրաինայի նախագահն Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո տեսաուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին: Տեսաուղերձում նա խոսել է Ղրիմը «վերագրավելու» քայլերի մասին:
Զելենսկին ընդգծել է, որ Կիևը երբեք չի հրաժարվի այդ տարածքները վերադարձնելու մտքից: Առաջիկայում նախատեսվում է հրապարակել Ղրիմի և Սևաստոպոլի վերամիավորման ռազմավարության տեքստը: