ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
copy image url

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Արտաքին 4 տարի առաջ - 22:37 12-03-2021

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում մասնավորապես քննարկվել են տարածաշրջանային կայունությանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարման ընթացքին առնչվող մի շարք հարցեր։