ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՅՈՒՐԻ ՋՈՐԿԱԵՖՖԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
copy image url

ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՅՈՒՐԻ ՋՈՐԿԱԵՖՖԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Սպորտ 4 տարի առաջ - 21:31 11-03-2021

Աշխարհահռչակ ֆուտբոլիստն այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։

Նա այսօր այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները և ներդրումային ապագա ծրագրերը:

Յուրի Ջորկաեֆֆը նաև ծանոթացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և նրա մարզչական շտաբի անդամների հետ: