Այսօր տեղի են ունեցել Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները։
Վեստ Արմենիան 2։0 հաշվով հաղթեց Արարատին։ Գոլերի հեղինակներ դարձան Չարլզ Մարկ Իկեչուկվուն և Սերգեյ Օրլով։ Երկու գոլերն էլ գրանցվեցին խաղի առաջին խաղակեսում։
Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի մյուս հանդիպման արդյունքում Ալաշկերտը 4։0 հաշվով հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Խաղի առաջին խաղակեսում գոլերի հեղինակ դարձան Նիկիտա Տանկովը ևԴավիդ Դավիդյանը, իսկ երկրորդ խաղակեսում՝ Գագիկ Դաղբաշյանը և Գոմե Վանգու Բատիստան։