ԱՄՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՎԱԶԴՈՒՄ
copy image url

ԱՄՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՎԱԶԴՈՒՄ

Արտաքին 4 տարի առաջ - 14:36 11-03-2021

ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշ Կրտսերը, Բիլ Քլինթոնը, Ջիմի Քարտերն ու նրանց կանայք մասնակցել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պաշտպանության երկու նոր գովազդային տեսահոլովակի ստեղծմանը: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ «Գովազդի խորհուրդ» ոչ առևտրային կազմակերպությունը:

Reuters գործակալությունը մեջբերել է տեսահոլովակներից մեկում նախկին նախագահ Ջ. Բուշի հնչեցրած խոսքերը. «Այս պատվաստանյութերը կպաշտպանեն ձեզ և նրանց, ում դուք սիրում եք, վտանգավոր և մահաբեր հիվանդությունից»: Ամերիկացիներին ուղղված նրա կոչին են միանալու Քլինթոնը և Օբաման:

Վերջինս հայտարարելու է, որ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցներն «առաջին քայլն են, որպեսզի վերջ տրվի համավարակին», և ապահովվի երկրի հետագա զարգացումը: Reuters-ն ընդգծել է, որ այդ տեսահոլովակներում բացահայտորեն զգացվում է ԱՄՆ 45-րդ նախագահի՝ Դոնալդ Թրամփի բացակայությունը, որի վարչակազմն ակտիվորեն աջակցել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման աշխատանքների արագացմանն ու շուկա դուրսբերմանը:

Դա բացատրվել է նրանով, որ տեսահոլովակներից մեկը նկարահանվել է հունվարի 20-ին՝ Ջո Բայդենի երդմնակալության արարողության օրը, իսկ Թրամփը, որ անտեսել էր այն, «չի հայտնվել կադրում»:

Ամենից շատ դիտված