ՄՕԿ-Ը ՉԻ ՃԱՆԱՉԵԼ ՎԻԿՏՈՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼԸ
copy image url

ՄՕԿ-Ը ՉԻ ՃԱՆԱՉԵԼ ՎԻԿՏՈՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼԸ

Սպորտ 4 տարի առաջ - 16:08 09-03-2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունել Վիկտոր Լուկաշենկոյի Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնում ընտրվելը և երկարաձգել է նրա և Դմիտրի Բասկովի նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին հայտնել է ՄՕԿ-ի կայքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նման որոշում է կայացրել ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն, որը նույնպես չի ճանաչել Բասկովի ընտրությունը որպես գործկոմի անդամ: Նշվում է, որ Վիկտոր Լուկաշենկոյին և Բասկովին առայժմ արգելված է ցանկացած ձևաչափով մասնակցել Օլիմպիական խաղերին:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին ՄՕԿ-ը հայտարարել էր, որ կոմիտեն ժամանակավորապես արգելում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որն այն ժամանակ նաև ՕԿ-ի ղեկավարն էր, ինչպես նաև Վիկտոր Լուկաշենկոյին և Դմիտրի Բասկովին, որպես ՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ, մասնակցել ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր միջոցառումներին, ներառյալ ՝ Օլիմպիական խաղերը:

Ամենից շատ դիտված