ԱՀԿ-Ն ԿԱՆԽԱՏԵՍԵԼ Է, ՈՐ ՀԱՄԱՎԱՐԱԿԸ ԿԱՎԱՐՏՎԻ 2022 Թ․ ՍԿԶԲԻՆ
copy image url

ԱՀԿ-Ն ԿԱՆԽԱՏԵՍԵԼ Է, ՈՐ ՀԱՄԱՎԱՐԱԿԸ ԿԱՎԱՐՏՎԻ 2022 Թ․ ՍԿԶԲԻՆ

Արտաքին 4 տարի առաջ - 22:20 05-03-2021

Կորոնավիրուսային համաճարակը կարող է թուլանալ մինչև 2022 թ․ սկիզբը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս կարծիքը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական վարչության ղեկավար Հանս Կլուգեն:
«Ենթադրում եմ, որ 2021 թվականը կլինի COVID-ի ևս մեկ տարի: Բայց դա ավելի կանխատեսելի ու կառավարելի կլինի»,- ասել է մասնագետը` նշելով, որ մեկ տարի անց գիտնականները շատ ավելին գիտեն կորոնավիրուսի մասին:
Կլուգեի խոսքով՝ 2022 թ․ վիրուսը լիովին չի վերանա, բայց դրա դեմ միջամտության կարիք միգուցե այլևս չլինի:
ԱՀԿ խոսնակը նաև շեշտել է, որ անհրաժեշտ է «եվրոպական համերաշխություն»․ չպետք է թույլ տալ, որ հարուստները պատվաստվեն, իսկ մյուսները՝ ոչ:
Նա նաև ավելացրել է, որ եթե երկրները արագորեն վերացնեն սահմանափակումները, ապա հնարավոր է վերադարձ դեպի համաճարակի սկիզբ:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հաղորդել էր, որ կորոնավիրուսի «բրիտանական» շտամը հայտնաբերվել է եվրոպական 43 երկրներում:

Ամենից շատ դիտված