ԹՐԱՄՓԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ՕՎԿԻԱՆՈՍԻ ԱՓԻՆ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ 49 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
copy image url

ԹՐԱՄՓԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ՕՎԿԻԱՆՈՍԻ ԱՓԻՆ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ 49 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

Արտաքին 4 տարի առաջ - 13:06 05-03-2021

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անունով գրանցված ընկերությունը 49 մլն դոլարով վաճառքի է հանել Ֆլորիդայի նահանգում՝ օվկիանոսի ափին գտնվող առանձնատունը: Հաղորդում է New York Post-ը:

Տունը գտնվում է Պալմ Բիչ առողջարանային քաղաքում: Այն գտնվում է Թրամփի Մար ա-Լագո նստավայրի մոտ, որտեղ հիմա նա ապրում է: Ընդգծվում է, որ առանձնատան ապագա սեփականատերը լիարժեք անդամակցություն կստանա նախկին նախագահի գոլֆ-ակումբում:

Երկհարկանի առանձնատան մակերեսը մոտ 3.185 քառակուսի մետր է, այն ունի 8 ննջասենյակ, 9 լոգասենյակ, գրադարան, հյուրասենյակ, ապակեպատ ձեղնահարկ: Շենքը կառուցվել է 1956 թ., սակայն այնտեղ կատարել են ժամանակակից վերանորոգում:

Տան գլխավոր առանձնահատկությունը համայնապատկերային ձեղնահարկն է, որտեղից տեսարան է բացվում դեպի օվկիանոսն ու ամայի լողափը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ ռուսը 140 միլիոն դոլարով գնել է Ֆլորիդայի ամենաթանկ տունը, տարածքը ժամանակին պատկանել է Թրամփին:

Ամենից շատ դիտված