Ճապոնիայի կառավարությունը քննարկում է արտակարգ իրավիճակի վերացումից հետո ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերին մասնակցող օտարերկրյա մարզիկներին երկիր մուտք գործելու թույլատվության հարցը:
Օլիմպիական խաղերի ընտրական մրցումների մի մասը պետք է սկսվի ապրիլին, և այդ կապակցությամբ մարզիկները կարող են մարտի վերջին Ճապոնիա մտնելու թույլտվություն ստանալ:
Արտասահմանցի մարզիկները սահմանը հատելուց հետո չեն հայտնվի երկշաբաթյա կարանտինում: Սակայն նրանց արգելվելու է լքել մարզահանգրվանների տարածքը, բնակության վայրը և օգտվել հասարակական տրանսպորտից: