Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մարտի 2-ի դատական նիստը հետաձգվել է, դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել է, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն է ստացել։
«Արմեն Գևորգյանի մոտ օրեր առաջ ախտորոշվել է սուր շնչառական հիվանդություն։ Երեկ նրան թեստավորել են, և այժմ սպասում ենք թեստի պատասխանին։ Հենց այս պատճառով էլ Գևորգյանը ներկա չէ նիստին»,- ասել է Է․ Ալեքսանյանը ։
Նիստից առաջ Ռ․ Քոչարյանի աջակիցները կարճ ժամանակով փակել են Արշակունյաց պողոտան՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 9-ին` ժամը 13։00-ին։ Փետրվարի 23-ին նախատեսված նախորդ նիստը նույնպես հետաձգվել էր, Գևորգյանի և իր պաշտպանի բացակայության պատճառով։