Air France-ը կրկին հետաձգում է չվերթը դեպի Մոսկվա
copy image url

Air France-ը կրկին հետաձգում է չվերթը դեպի Մոսկվա

Արտաքին 3 տարի առաջ - 16:24 31-05-2021

Հետաձգվել է Մոսկվա մեկնող ֆրանսիական Air France ավիաընկերության չվերթը: Խոսքն այն ինքնաթիռի մասին է, որը մայիսի 31-ին պետք է թռչեր Փարիզից Մոսկվա: Այս մասին հայտարարել է Փարիզի Ռուիսի - Շառլ դը Գոլ օդանավակայանի ծառայությունների աղբյուրը:

Ավելի վաղ Փարիզի Ռուիսի-Շառլ դը Գոլ օդանավակայանը հայտնել էր, որ եռօրյա դադարից հետո Ֆրանսիայի մայրաքաղաքից Մոսկվա թռիչքները վերսկսվել են: Հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Air France- ը ժամանակավորապես չեղյալ հայտարարեց դեպի Ռուսաստանի մայրաքաղաք չվերթները, քանի որ Մոսկվան համաձայնության չեկավ Բելառուսը շրջանցելու թռիչքային ծրագրի շուրջ:

Ամենից շատ դիտված