ԲԱՐՏՈՄԵՈՒՆ ԳԻՇԵՐԵԼ Է ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ. ԳՐԱՈՒԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
copy image url

ԲԱՐՏՈՄԵՈՒՆ ԳԻՇԵՐԵԼ Է ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ. ԳՐԱՈՒԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ

Սպորտ 4 տարի առաջ - 12:22 02-03-2021

Ինչպես արդեն հայտնել ենք, Բարսելոնայի նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուն երեկ ձերբակալվել էր Barcagate կոչվող գործի շրջանակում: Նա կասկածվում է I3 Ventures կազմակերպությանը վարձելու մեջ, որը պետք է սոցիալական ցանցերում մոնիթորինգ անցկացներ, ինչպես նաև քննադատեր ակումբի ֆուտբոլիստներին՝ բարձրացնելով Բարտոմեուի և տնօրենների խորհուրդի վարկանիշը:

Sport.es-ը տեղեկացնում է, որ Բարտոմեուի հետ միասին ձերբակալվել էին նաև ակումբի գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն, իրավաբանական բաժնի ղեկավար Ռոման Պոնտիին և ակումբի խորհրդական Ժաումե Մասֆերերին: Կատալոնիայի ոստիկանության աշխատակիցները խուզարկել են նաև «բլաուգրանայի» գրասենյակները և Պոնտիի ավտոմեքենան: Բոլոր 4 կասկածյալներն օգտվել են հայտարարություն չկատարելու իրենց իրավունքից

Ավելի ուշ Գրուն և Պոնտին ազատ են արձակվել: Բարտոմեուն և Մասֆերերը գիշերն անցկացրել են մեկուսարանում:

Ամենից շատ դիտված