Ռեալի դեմ խաղին ընդառաջ մեծ ողբերգություն է տեղի ունեցել Ատալանտայում: Մահացել է ակումբի ակադեմիայի սան Վիլի Տա Բին, որը տառապում էր քաղցկեղով:
«Խորապես ցավում ենք Վիլիի համար. դաժան հիվանդությունը վերջ դրեց մի երազանքի, որը դեռ նոր էր սկսում: Վիլին շատ կարճ ժամանակում հասցրել էր դառնալ մեր երիտասարդական թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն ու օգնել մեզ դառնալ Իտալիայի Մ-19 տարիքայինների չեմպիոն», – գրել է ակումբի մամուլի ծառայությունը: