Ժերար Դեպարդիեին Ֆրանսիայում մեղադրանք են առաջադրվել սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Այս մասին գրում է Le Parisien թերթը:
Գործը հարուցվել էր դեռևս դեկտեմբերի կեսին: Դերասանը գտնվում է դատական հսկողության տակ: Դեպարդիեի փաստաբան Էրվե Տեմիմը հաստատել է Agence France-Presse-ի լուրը: Նա նաև ասել է, որ իր պաշտպանյալը հերքում է բոլոր մեղադրանքները:
Հիշեցնենք, որ երիտասարդ դերասանուհին պնդում էր, որ Դեպարդյեն իրեն հետապնդել է 2018-ի օգոստոսին՝ «ներկայացման ոչ ֆորմալ փորձի ժամանակ» դերասանի տանը: Քննիչները բավարար հիմքեր չեն գտել մեղադրանք առաջադրելու համար: Սակայն դերասանուհին նոր բողոք է ներկայացրել: