ՄՈՏ 10 ՄԱՐԴ Է ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՄԵԼԻԱՅԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
copy image url

ՄՈՏ 10 ՄԱՐԴ Է ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՄԵԼԻԱՅԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Արտաքին 4 տարի առաջ - 12:31 23-02-2021

Վրացի իրավապահները «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկի Մելիային ձերբակալելու հատուկ գործողության ընթացքում բերման են ենթարկել մոտ 10 հոգու, որոնք բողոքում էին կուսակցության գրասենյակի առջև: Այս մասին տեղեկացնում է Sputnik Georgia-ն:

«Ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար բերման է ենթարկվել ավելի քան 10 մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր Իրակլի Նադիրաձեն»,- պարզաբանել է Sputnik Georgia-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բերման է ենթարկվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության ղեկավարը, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել կուսակցության գրասենյակի շենքում:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը մեղադրվում է Վրաստանի խորհրդարանի վրա հարձակումը կազմակերպելու մեջ, երբ 2019 թ. ամռանը Թիֆլիսում հակառուսական ցույցեր էին տեղի ունենում, որոնք սկսվել էին պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստան կատարած այցի արդյունքում:

Ամենից շատ դիտված