Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կլոնավորել են վերացող տեսակ համարվող սև ոտնաթաթով կզաքիս՝ օգտագործելով դեռևս 30 տարի առաջ վերացած կենդանու ԴՆԹ-ն: Այդ մասին գրում է Associated Press-ը:
Էլիզաբեթ Էն անունով կզաքիսը ծնվել է 2020թ. դեկտեմբերի 10-ին, սակայն նրա մասին հաղորդել էին միայն այսօր: Կենդանուն ստեղծելու համար օգտագործվել է 1988թ. մահացած Ուիլ անունը կրող կզաքիսի գենետիկական հյուսվածքը: ԴՆԹ-տեխնոլոգիաների դեռևս զարգացող շրջանում կենդանու ԴՆԹ-ն ուղարկվել էր Սան Դիոգոյի Zoo Global կրիոբանկ:
Որպես փոխնակ մայր է ծառայել տնային կզաքիսը: Երկրորդ կլոնավորված կզաքիսը չի գոյատևել: Էլիզաբեթ Էնի հետ լույս աշխարհ են եկել ևս երկու փոքրիկ, որոնք կլանավորվածի արյունակիցը չեն համարվում: