ԹԲԻԼԻՍԻԻ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍԱՌԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ՄԱՐՄԻՆ ԵՆ ԳՏԵԼ
copy image url

ԹԲԻԼԻՍԻԻ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍԱՌԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ՄԱՐՄԻՆ ԵՆ ԳՏԵԼ

Արտաքին 4 տարի առաջ - 16:08 19-02-2021

Թբիլիսիի Ուզնաձե փողոցում գտնվող զբոսայգում ցրտից մահացած միջին տարիքի տղամարդու մարմին են գտել: Formula հեռուստաալիքը հաղորդում է, որ տղամարդու մարմինը գտել են նստարանին նստած, նա Վրաստանի քաղաքացի չի եղել: Ենթադրվում է, որ մահը կարող էր վրա հասնել սաստիկ ցրտից: Վրաստանում փետրվարի 17-ից եղանակը կտրուկ վատացել է:

Շրջանների մեծ մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում, այս ձմռանն առաջին անգամ ձյուն է տեղացել: Քրեագետները տեղում աշխատել են մի քանի ժամ: Վրաստանի ՆԳ նախարարությունում փորձում են պարզել տղամարդու մահվան հանգամանքները: Sputnik-ը հաղորդել է, որ քրեական գործ է հարուցվել «Ինքնասպանության հասցնելու» հոդվածով, որը պատիժ է նախատեսում երկուսից մինչև չորս տարի ժամկետով ազատազրկմամբ: