Ռուսաստանը և Բելառուսը ՌԴ նավահանգիստներով նավթամթերքների փոխադրում կազմակերպելու վերաբերյալ համաձայնագիր են կնքել: Ստորագրման արարողությունից տեղեկություն է հաղորդում «Ինտերֆակս» գործակալության լրագրողը:
Համաձայնագիրը ստորագրել են ՌԴ ու Բելառուսի տրանսպորտի նախարարներ Վիտալի Սավելյովը և Ալեքսեյ Ավրամենկոն: Փաստափուղթ ուժի մեջ կլինի 3 տարի, բայց նախատեսում է ավտոմատ երկարացում: Ըստ համաձայնագրի՝ Բելառուսը ռուսական նավահանգիստներով 2021թ. կփոխադրի ոչ պակաս, քան 2 մլն տոննա նավթամթերք, 2022թ.՝ 3.2 մլն տոննա, իսկ 2023թ.՝ 3.1 մլն տոննա:
«Ներկայումս ռուսական նավահանգիստները պատրաստ են 9.8 մլն տոննա բելռուսական նավթամթերքի փոխադրմանը»,- նշել է Սավելյովը: Իսկ Ավրամենկոն էլ իր հերթին իր գոհունակություն է հայտնել ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ. «Համաձայնագիրը զգալի խթան կհաղորդի և լրացուցիչ հնարավորություններ կընձեռնի այլընտրանքային ուղի բացել նավթամթերքների առաքման և առաջին հերթին արտահանման համար»:
Փետրվարի 16-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել ռուսական նավահանգիստներով բելառուսական նավթամթերքների փոխադրման վերաբերյալ նախագծին: