BLOOMBERG-Ը ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՀԱՅՏՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
copy image url

BLOOMBERG-Ը ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՀԱՅՏՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արտաքին 4 տարի առաջ - 23:01 18-02-2021

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցները չեն կարող ազդել ազդեցիկ ռուս գործարարների վրա:

Գործակալության աղբյուրների համաձայն՝ ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել այն պաշտոնյաների և կազմակերպությունների դեմ, որոնք անմիջական կապ ունեն Նավալնիի քրեական հետապնդման հետ: ԵՄ անդամների միջև որոշ տարաձայնություններ կան այն հարցում, թե ովքեր պետք է ընդգրկվեն պատժամիջոցների ցուցակում:

Օրինակ՝ Գերմանիան և Իտալիան պնդում են, որ նոր սահմանափակող միջոցները չեն խոչընդոտում իրենց ռազմավարական շահերին, մինչդեռ Շվեդիան, Լեհաստանը և Բալթյան երկրները անհրաժեշտ են համարում ավելի կոշտ գործել Մոսկվայի նկատմամբ:

Ակնկալվում է, որ պատժամիջոցների մասին համաձայնությունը ձեռք կբերվի փետրվարի 22-ին, իսկ մարտի սկզբին դրանք պետք է պաշտոնապես հաստատվեն: