ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ՍՏԱՄՈՔՍԻՑ 117 ՀԱՏ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԳՆԴԻԿ ԵՆ ՀԱՆԵԼ
copy image url

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ՍՏԱՄՈՔՍԻՑ 117 ՀԱՏ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԳՆԴԻԿ ԵՆ ՀԱՆԵԼ

Արտաքին 4 տարի առաջ - 16:20 18-02-2021

Մոսկվայի Սպերանսկու անվան համար 9 հիվանդանոցի վիրաբույժները փոքր տղայի ստամոքսից 117 հատ մագնիսական գնդիկ են հանել: Այդ մասին հաղորդում է Առողջապահության նախարարության մայրաքաղաքային դեպարտամենտի մամուլի ծառայությունից:

Երեխան խաղալիս է եղել ավագ քրոջ հսկողության տակ: Երբ սկսել են կոնստրուկտորը հավաքել, պարզվել է, որ որոշ դետալներ բացակայում են. փոքրիկը խաղի ընթացքում քիչ-քիչ կուլ է տվել մագնիսական մանր գդիկները:

Երեխայի մայրն անմիջապես Շտապօգնություն է կանչել: Ռենտգենային հետազոտությունը ցույց է տվել, որ մագնիսական գդիկները հավաքվել են տղայի ստամոքսում: Բարեբախտաբար, գնդերը ձգել են միմյանց և կուտակվել, ինչի արդյունքում երեխայի օրգանիզմի ֆունկցիաները չեն խախտվել: Վիրահատության արդյունքում մագնիսները հեռացվել են, ինչից հետո երեխային նշանակվել է հակաբիոտիկային թերապիա: Փոքրիկն առաջիկաում դուրս կգրվի հիվանդանոցից:

Բժիշկները ծնողներին խորհուրդ են տալիս թույլ չտալ փոքրիկ երեխաներին խաղալ մանր դետալներ պարունակող խաղալիքներով և խստորեն հետևել խաղալիքների տուփերի վրա նշված տարիքային սահմանափակումներին: