«ՌԻՍԿԱՅԻՆ ԽՄԲԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՎՃԱՐՈՎԻ». ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ
copy image url

«ՌԻՍԿԱՅԻՆ ԽՄԲԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՎՃԱՐՈՎԻ». ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ներքին 4 տարի առաջ - 15:55 18-02-2021

Այս մասին Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ Կորոնավիրուսի դեմ պատվաստումը լինելու է անվճար և կրելու է կամավոր բնույթ:

«Փոքր թվով պատվաստումներ արդեն իսկ արվել են: Առաջիկայում Հայաստան կներմուծվի պատվաստանյութի ավելի մեծ խմբաքանակ: Ռիսկային խմբից դուրս մարդկանց պատվաստումը կլինի վճարովի»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով Հայաստան ժամանողներին՝ նախարարը հայտնեց, որ այս պահին վերջիններիս պատվաստման հարցը չի քննարկվում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը բավարար է Հայաստան ժամանելու համար:

Ամենից շատ դիտված