ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է՝ ՀԱՍՆԵԼՈՎ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ 281 ՏՐԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ
copy image url

ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է՝ ՀԱՍՆԵԼՈՎ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ 281 ՏՐԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ

Արտաքին 4 տարի առաջ - 13:45 18-02-2021

Կորոնավիրուսային հիվանդության պատճառով բոլոր երկրների պետական պարտքերը մեկ տարում ավելացել են 24 տրիլիոն դոլարով՝ ընդհանուր առմամբ կազմելով 281 տրիլիոն ԱՄՆ դոլար: Այդ մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Վաշինգթոնի Միջազգային ֆինանսների ինստիտուտի հետազոտությունը:

Այսպիսով, պետական ​​պարտքը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 355% -ը: Փաստաթղթի համաձայն՝ պետպարտքի 12 տրիլիոն դոլարը ծախսվել է տնտեսության աջակցության համար, 5.4 տրիլիոնը՝ միջազգային ընկերությունների, 3.9 տրիլիոնը՝ բանկերի, 2.6 տրիլիոնը՝ տնային տնտեսությունների:

Զեկույցից հետևում է, որ 2020թ. աճը 35 տոկոսային կետով գերազանցել է 2019թ. ցուցանիշը: Ըստ փորձագետների՝ ներկայացված թվերը գերազանցել են 2008-2009թթ. տնտեսական ճգնաժամի ցուցանիշները: Այն ժամանակ մաքսիմալ ցուցանիշը կազմել է 15 տոկոսային կետ:

Սպասվում է, որ 2021թ. ընդհանուր պարտքը կավելանա 10 տրիլիոն ԱՄՆ դոլարով: Այս անգամ, փորձագետների հավաստմամբ, պետություններին դժվար կլինի հաղթահարել ճգնաժամը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բոլոր երկրների պետպարտքը 2020թ. կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի 98%-ը:

Ամենից շատ դիտված