Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետություն կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Արցախում 2021թ. կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2.789 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։