ԲՈՐԵԼԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԻՏՈՒՄԻ ՄԱՍԻՆ
copy image url

ԲՈՐԵԼԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԻՏՈՒՄԻ ՄԱՍԻՆ

Արտաքին 4 տարի առաջ - 14:45 08-02-2021

ԵՄ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանը գնալով հեռանում է Եվրամիությունից: Այս մասին ասվել է ԵԱՏՄ պաշտոնական կայքի նրա բլոգում:

Նրա խոսքերով, նման եզրակացության ինքը եկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին հանդիպումից հետո և «այդ այցի ընթացքում Ռուսաստանի իշխանությունների հաղորդագրություններից»:

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը մտադիր չէ օգտագործել ավելի կառուցողական երկխոսություն ձևավորելու իր հնարավորությունը:

«Ես այս շաբաթ եկել եմ Մոսկվա, որպեսզի դիվանագիտության միջոցով պարզեմ՝ արդյոք Ռուսաստանի կառավարությունը շահագրգռված է տարաձայնությունները լուծելու և մեր հարաբերությունների բացասական միտումը փոխելու մեջ: Արձագանքը, որը ես ստացա, ակնհայտորեն հակառակն էր»,- գրել է Բորելը:

Բացի դրանից՝ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ եվրոպական իշխանությունները կմտածեն ավելի լուրջ հետևանքների մասին և կընդունեն համապատասխան որոշումներ:

Բորելը եզրակացրել է, որ «21-րդ դարի աշխարհաքաղաքական լանդշաֆտի հիմնական չափանիշները» որոշվելու են առաջիկայում:

Դիվանագետի այցը Մոսկվա տեղի է ունեցել փետրվարի 4-6-ը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկումներից հետո կայացած վերջին ասուլիսի ժամանակ նա ասել է, որ ԵՄ-ն կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: