ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ.  ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳԾՈՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
copy image url

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳԾՈՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

Ներքին 4 տարի առաջ - 14:19 05-02-2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Իր ելույթում վարչապետը նշել է, որ Հայաստանն աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծմանն ու իրագործմանը:

«Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կարևոր դեր կխաղա բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրների միջև համագործակցության համատեքստում: Կցանկանայի առանձնացնել «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածի փորձնական ծրագրի հաջող մեկնարկը: Այն թույլ տվեց հնարավորինս լուծել Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների խնդիրը։ Ծրագիրը կարևոր է նաև կորոնավիրուսի տարածումը կանխելու տեսանկյունից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է համագործակցելու ինտեգրացիոն գծով գործընկերների հետ։ Նա նաև կարևորել է գործող միջազգային պայմանագրերին համապատասխան ԵԱՏՄ տարածքում արձագանքման միջոցառումների մեխանիզմի մշակման և ներդրման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ավարտին շնորհակալություն է հայտնել այն կառուցողական մոտեցման համար, որ ԵԱՏՄ երկրները ցուցաբերել են սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցուցակը վերանայելու Հայաստանի նախաձեռնության նկատմամբ:

Ամենից շատ դիտված