ԵՎՍ 15 ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՃՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
copy image url

ԵՎՍ 15 ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՃՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Ներքին 4 տարի առաջ - 11:06 01-02-2021

Հունվարի 29-ին փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն, փոխանցում է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից:

Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկականին: Զինծառայողների ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ ընդհանուր տվյալներով, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1344 աճյուն: Փրկարարական ջոկատները հունվարի 30-ին կաշխատեն Հադրութի շրջանում և ՀՀ Սյունիքի մարզի տարածքում: