ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃ. ՏԻՄՈՒՐ ԺԱԿՍԻԼԻԿՈՎ
copy image url

ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃ. ՏԻՄՈՒՐ ԺԱԿՍԻԼԻԿՈՎ

Արտաքին 4 տարի առաջ - 16:35 29-01-2021

Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակոնֆերանսի ժամանակ ԵԱՏՄ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերի նախարար Տիմուր Ժակսիլիկովը հայտարարել է, որ ԵԱՏՄ պետությունները դիմակայել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամին՝ դրանից դուրս գալով նվազագույն կորուստներով: Նրա կարծիքով՝ անցած տարի տնտեսական աննշան, սակայն աճ գրանցած միակ երկիրն ամբողջ աշխարհում եղել է Չինաստանը, մյուս բոլոր երկրներում արձանագրվել է տնտեսության անկում:

Ժակսիլիկովի պնդմամբ՝ ամենամեծ կորուստն ունեցել են միության երկրների ծառայությունների և զբոսաշրջության ոլորտները: «Առաջիկայում կհրապարակենք տնտեսության աճի տեմպի նվազման վերջնական վիճակագրությունը: Այս տարի ակնկալվում է ԵԱՏՄ երկրների տնտեսության աճ, սակայն դեռ վաղ է կատարել հստակ կանխատեսում»,- ասել է նա և հավելել, որ տնտեսական ակտիվության աճն արդեն նկատելի է, և դրա ապացույցներից մեկը ԵԱՏՄ երկրներում, հատկապես Ռուսաստանում, աշխատուժի պահանջարկի մեծացումն է:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի