ԱՐՑԱԽՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
copy image url

ԱՐՑԱԽՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Ներքին 4 տարի առաջ - 15:19 29-01-2021

Շաբաթ օրը՝ հունվարի 30-ին, Արցախում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն իր աշխատանքը կսկսի ։

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Արցախում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնում կծառայեն 60-ական զինվորականներ՝ Ռուսաստանից և Թուրքիայից։

Կենտրոնը գտնվելու է Աղդամի շրջանում։

Մշտադիտարկման կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիրը Մոսկվան և Անկարան Արցախում ստորագրել էին դեռևս 2020 թ․ դեկտեմբերի 1-ին։

ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ կենտրոնի անձնակազմը իրավիճակի մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է կատարելու անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։

Ամենից շատ դիտված