ԷԿՎԱԴՈՐՈՒՄ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՎԱՃԱՌԵԼ ԵՆ COVID-19-Ի ԴԵՄ ԿԵՂԾ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐ
copy image url

ԷԿՎԱԴՈՐՈՒՄ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՎԱՃԱՌԵԼ ԵՆ COVID-19-Ի ԴԵՄ ԿԵՂԾ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐ

Արտաքին 4 տարի առաջ - 15:35 29-01-2021

Էկվադորի Կիտո քաղաքի այլընտրանքային բժշկության կենտրոնները պացիենտներին առաջարկել են պատվաստվել նոր տիպի կորոնավիրուսի կեղծ պատվաստանյութով, հայտնում է EI Comerico-ն՝ վկայակոչելով տեղի քաղաքապետարանի անվտանգության և կառավարման հարցերով խորհրդական Սեզար Դիասին:

Իշխանությունների տվյալներով՝ կենտրոնի աշխատակիցները հիվանդներին ներարկել են կեղծ պատվաստանյութի 70 հազար չափաբաժին: Ընդ որում՝ «պատվաստման» գործընթացը բաղկացած էր երեք չափաբաժնից, որոնցից յուրաքանչյուրն արժեր 15 դոլար: Այս պահին հաստատությունը փակ է, ասվում է հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ կապված մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Լիտվայում: Երկրի հիվանդանոցներից մեկում մի կնոջ միանգամից 5 չափաբաժին պատվաստանյութ են ներարկել 1-ի փոխարեն:

Ամենից շատ դիտված