ԿԵՍ ՄԼՆ ԴՐԱՄ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄՈՏ 6000 ՎԻՐԱՎՈՐԻ
copy image url

ԿԵՍ ՄԼՆ ԴՐԱՄ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄՈՏ 6000 ՎԻՐԱՎՈՐԻ

Ներքին 4 տարի առաջ - 12:25 27-01-2021

Կառավարությունն առաջարկում է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն 500,000 դրամի չափով։ Բացառություն են կազմում առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձիք, որոնք արդեն ստանում են ֆինանսական աջակցություն:

Համապատասխան նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նախարարը նշել է, որ թեև որոշ անձանց մոտ վիրավորումները բավականին թեթև են, նրանք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության խնդիր են ունեցել ու սրանով կարգավորում են սոցիալական խնդիրները:

«Միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի», - ասել է Մ․ Առաքելյանը:

Ամենից շատ դիտված