Վահե Գրիգորյանին հավատալ պետք չէ, Դավիթ Հարությունյանին ևս հավատալ պետք չէ, այլ պետք է հանգել սեփական եզրակացության․ այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը։
«Այո, Վահե Գրիգորյանն ասաց, որ գործի հանրային հնչեղությունը հիմք չէ, օրենքը չի պարտադրում, որ գործը լսվի բանավոր ընթացակարգով։ Վահե Գրիգորյանը, վստահ եմ, դա գիտի, ուղղակի հույս ուներ, որ մենք չէինք բացի օրենքը»։
Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ 68-րդ հոդվածը վերաբերում է այն գործերի քննությանը, որոնք վերաբերում են պատգամավորների դիմումին․ «7-րդ մասում նշված է՝ սույն հոդվածում նշված գործերը ՍԴ-ն քննում է գրավոր ընթացակարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը ՍԴ-ի գնահատմամբ՝ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն։ Եզրակացությունը կարող եք ինքներդ անել՝ առանձնապես իրավունքի բնագավառում գիտելիքներ չեն պահանջվում»։