Ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություն է ստացվել, որ Մատենադարանի մոտ մի մեքենա «դրիֆթ» է անում:
ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, օպերատիվորեն մեկնել են նշված վայր, որտեղից ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ համատեղ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանություն են ներկայացրել կասկածյալին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով նա Երևանի բնակիչ 21-ամյա Ռուբեն Ս․-ն է, ում վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենան էլ տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: