Երևանում «Nissan»-ը հայտնվել է ՆԳՆ շենքի մուտքի մոտ տեղադրված հուշաքարին ու կոտրել նախարարի դրած ծաղկեպսակը. shamshyan.com
copy image url

Երևանում «Nissan»-ը հայտնվել է ՆԳՆ շենքի մուտքի մոտ տեղադրված հուշաքարին ու կոտրել նախարարի դրած ծաղկեպսակը. shamshyan.com

Ներքին 3 օր առաջ - 10:11 17-04-2025
Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարն ու հետիոտնի համար նախատեսված վայրով, և հայտնվել ՀՀ ներքին գործերի նախարարության վարչական շենքի գլխավսր մուտքի մոտ տեղադրված «Իրավակարգի զինվորին» հուշաքարի մոտ` կանաչ գազոնում, բախվելով նաև երեկ` ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանի օրվա առթիվ ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սագսյանի կողմից տեղադրված ծաղկեպսակին:

Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված