Երևանում 29-ամյա տղամարդը հյուրանոցի տնօրենին է տվել կեղծ 100-դոլարանոցներ, փոխարենը վերցրել հայկական դրամ․ shamshyan.com
copy image url

Երևանում 29-ամյա տղամարդը հյուրանոցի տնօրենին է տվել կեղծ 100-դոլարանոցներ, փոխարենը վերցրել հայկական դրամ․ shamshyan.com

Ներքին 4 օր առաջ - 21:51 16-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Իսակովի պողոտա 3/4 հասցեում գործող հյուրանոցում կեղծ թղթադրամ են իրացրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին նշված հասցեում գործող «Մարնար» հյուրանոցի տնօրեն, Երևանի բնակիչ 61-ամյա Մարիետա Մ․-ն հայտնել է, որ հյուրանոցում մի տղա ներկայացել է Կոմիտաս Շաքարյան և իրեն տվել 5 հատ 100 ԱՄՆ դոլար, փոխարենը վերցնելով 150 հազար ՀՀ դրամ, ինչից հետո պարզել է, որ նշված դոլարները կեղծ են:

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կոմիտաս Շաքարյանը հանդիսանում է Արցախի Հանրապետությունում հաշվառված 29-ամյա Կոմիտաս Շաքարյանը, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված