Coffee House-ի կողմից խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
copy image url

Coffee House-ի կողմից խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ներքին 5 օր առաջ - 19:07 15-04-2025
Coffee House ընկերության երևանյան բոլոր մասնաճյուղերը փակ են։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ:

ՀՀ ՊԵԿ-ից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ ՊԵԿ-ն իրականացրել է հսկողական աշխատանք տվյալ ընկերությունում։

«Որեւէ այլ՝ օրենքով չնախատեսված գործողություններ չեն ձեռնարկվել ՊԵԿ աշխատակիցների կողմից, իսկ ստուգման արդյունքում բացահայտված խախտումները սահմանված կարգով փոխանցվել են Քննչական կոմիտե։ Մյուս բոլոր մեկնաբանությունները գտնվում են Պեկ տիրույթից դուրս»,- հայտնեցին գերատեսչությունից։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC