Սա աննախադեպ, պատմական իրադարձություն է. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
copy image url

Սա աննախադեպ, պատմական իրադարձություն է. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Ներքին 6 օր առաջ - 19:26 14-04-2025
Սա աննախադեպ, պատմական իրադարձություն է, թուրքական լրատվամիջոցներին ասել է Միրզոյանը՝ խոսելով խաղաղության պայմանագրի մասին:

«Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Տեքստ, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն ունեին որպես ԽՍ հանրապետություններ Խորհրդային Միության փլուզման պահին։

Կողմերը համաձայնել են չմիջամտել միմյանց ներքին գործերին, ինչպես նաև համաձայնության են եկել մի շարք այլ կարևոր դրույթների շուրջ։ Բացի այդ, վերոնշյալ փաստաթղթի վավերացման և ուժի մեջ մտնելու դեպքում, նախատեսվում է ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը կվերահսկի պայմանագրի իրականացումը և կծառայի որպես հարթակ տեղում առաջացող ցանկացած թյուրըմբռնման կամ կոնկրետ իրավիճակների լուծման համար»,-ասել է նա։

Ամենից շատ դիտված