Ռուբինյանը «Եվրանեսթ»-ի համանախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը
copy image url

Ռուբինյանը «Եվրանեսթ»-ի համանախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը

Ներքին 6 օր առաջ - 18:12 14-04-2025
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 14-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը խոսել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի կարեւորության մասին:

Կողմերն ընդգծել են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Հանդիպմանը մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:

Ամենից շատ դիտված