Ալավերդու Սանահին կայարան թաղամասից դեպի Սեդվու վանք տանող տուրիստական արահետն անցնում է չքնաղ տեսարաններով: Քայլարշավային այս արահետը բավականին հայտնի է ու ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ են անցում այս արահետով:
Տեղի բնակիչները, սակայն, բնության չքնաղ բնապատկերներով հիանալու հետ մեկտեղ, ստիպված են քարքարոտ ու փոշոտ ճանապարհ անցնել քաղաք հասնելու համար: Բացի այդ՝ գիշերային լուսավորություն տեղադրվել է միայն ճանապարհի սկզբնամասում, խիտ բնակեցված հատվածում:
Հագվի և Կաճաճկուտ տանող կիսաքանդ ճանապարհների խաչմերուկում ապրող ընտանիքների մեծ մասը տեղափոխվել են քաղաք՝ ճանապարհի ու այլ խնդիրների պատճառով: Զբոսաշրջային հոսքի ավելացմանը զուգահեռ, շատերն էլ մտածում են տարածքում ենթակառուցվածքներ հիմնելու մասին, սակայն էլի բախվում են անբարեկարգ ճանապարհի խնդրին:
Մանրամասները՝ տեսանյութում։