«Երեքնուկ» կամրջի տակ բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

«Երեքնուկ» կամրջի տակ բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 1 շաբաթ առաջ - 12:17 11-04-2025
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Բագարտունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Երեքնուկ» կամրջի տակ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Երվանդ Հ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 27-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Hyundai»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված