Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով քննարկում է տեղի ունեցել Երևանում և մարզերում քաղաքային և միջհամայքնային տրանսպորտի հետ կապված և դրա արդյունքում որոշում է կայացվել, որ Երևանի քաղաքապետարանը պետք է ընդառաջի Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչների արդարացի խնդրանք-պահանջին, ու տրանսպորտի հարցը լուծվի ի շահ նրանց:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Պռոշյան և Քասախ գյուղերի մի քանի բնակիչներ և եկել են այն եզրահանգման, որ Երևանից քաղաքային տրանսպորտի վերջին կանեց լինելու է Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող նախկին ՀՀ ՊՆ շենքի հարևանությամբ, ինչը օրեր շարունակ արդարացիորեն բողոքի ակցիա կատարող քաղաքացիների սրտով է:
Ֆոտոլրագրող տեղեկություններով՝ հանձնարարվել է, որպեսզի այդ հատվածում տեղադրվեն կանգառներ և վարորդների համար հատուկ բիոզուգարան:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: