Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված հետիոտնը մահացել է. shamshyan.com
copy image url

Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված հետիոտնը մահացել է. shamshyan.com

Ներքին 1 շաբաթ առաջ - 10:13 09-04-2025
Երեկ՝ ապրիլի 8-ին, հիվանդանոցում մահացել է ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխված, Երևանում վրաերթի ենթարկված հետիոտնը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիրայր Կարապետյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Լյուդմիլա Խաչատրյանն է, ով վրաերթի էր ենթարկվել ժամը 06:10-ի սահմաններում՝ 70-ամյա Մուշեղ Հ.-ի կողմից վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի կողմից՝ Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 8-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում 70-ամյա Մուշեղ Հ.-ն «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել հետիոտնին:

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էր հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված