Դոնեցկում չինացիներ են գերեվարվել. Զելենսկի
copy image url

Դոնեցկում չինացիներ են գերեվարվել. Զելենսկի

Արտաքին 1 շաբաթ առաջ - 19:01 08-04-2025
Ուկրաինայի պաշտպանության ուժերը Դոնեցկի մարզում գերի են վերցրել Չինաստանի երկու քաղաքացիների, որոնք կռվել են Ռուսաստանի Դաշնության կողմից։

Այս մասին ապրիլի 8-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մեր զինվորականները գերի են վերցրել Չինաստանի երկու քաղաքացիների, ովքեր կռվել են ռուսական բանակում։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայի տարածքում՝ Դոնեցկի մարզում։ Կան այս բանտարկյալների փաստաթղթերը, բանկային քարտերը, անձնական տվյալները»,- ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ ուկրաինական կողմի տեղեկություններով՝ ռուսական ստորաբաժանումներում կա ավելի շատ Չինաստանի քաղաքացիներ, քան երկուսը։

Ամենից շատ դիտված