Oragir.News-ի ընթերցողներից Խորենյան Սամվելն ահազանգում է․ «Մենակ եմ ապրում՝ Կոնդում։ Փարոսից ու նպաստից զրկել են։ Աստված էի կանչում, որ մեկը գա ինձ օգնության։ Ստեղից էնտեղ են ուղարկում, բայց նպաստ չեն տալիս»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ երրորդ կարգի հաշմանդամ է, սակայն իրավասու մարմինները նույնիսկ դա հաշվի չեն առնում։
«Մտածմունքից նոր ընկնում էի մեքենայի տակ, ամբողջ օրը մուրացկանություն եմ անում»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։