Թրամփը դիտարկում է Իրանի առաջարկն անուղղակի բանակցությունների մասին. Axios
copy image url

Թրամփը դիտարկում է Իրանի առաջարկն անուղղակի բանակցությունների մասին. Axios

Արտաքին 2 շաբաթ առաջ - 19:11 02-04-2025
Վաշինգտոնը լրջորեն դիտարկում է միջուկային հարցի շուրջ անուղղակի բանակցություններ վարելու Իրանի առաջարկը: Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով աղբյուրներին։

«Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է միջուկային անուղղակի բանակցություններ վարելու Իրանի առաջարկը՝ միևնույն ժամանակ զգալիորեն ամրապնդելով ԱՄՆ-ի ուժերը Մերձավոր Արևելքում, եթե նախագահ Թրամփն ընտրի ռազմական հարվածները»,- գրում է հարթակը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյայի, որոնց անունը չի նշվում։

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը կարծում է, որ ուղղակի բանակցությունները հաջողության ավելի մեծ շանսեր ունեն, սակայն չի բացառում իրանցիների առաջարկած ձևաչափը և չի առարկում այն բանին, որ օմանցիները լինեն երկու երկրների միջնորդն այդ շփումներում։ Միևնույն ժամանակ Պենտագոնը Մերձավոր Արևելքում ամրապնդել է ուժերը՝ տարածաշրջան ուղարկելով ևս մեկ ավիակիր հարվածային խումբ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի