34 տարի ա՝ կաթը հանքային ջրի արժեք չունի. մղարթեցի 

Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 16:15 02-04-2025
Ալավերդի համայնքի Մղարթ բնակավայրում գյուղացիները քիչ-քիչ կրճատում են անասնագլխաքանակը թե՛ մանր, թե՛ խոշոր եղջերավոր անասունների դեպքում: Ստացվում է, որ հրաժարվում են պակաս եկամտաբեր գործից: Պատճառները բազմաթիվ են՝ սկսած պանդանոցային մորթի պարտադրանքից հետո առաջացած խնդիրներից մինչեւ խոտի ձեռքբերման դժվարություններ, վառելիքի թանկացում ու վերջապես՝ կաթի գին:

«Տասնամյակներ շարունակ մթերվող կաթի գինը գրեթե անփոփոխ է, սակայն մնացած ամեն ինչ թանկացել է»,- ասում են գյուղացիներն ու շարունակում. «Ոլորտը կառավարության ուշադրությունից դուրս է ու քանի դեռ պետությունը դեմքով չի շրջվել դեպի գյուղացին, անասնապահության ոլորտն էլ անկում է ապրելու»:

Նրանց կարծիքով, գյուղատնտեսության ծախսերը գերազանցում են եկամուտը. իրենց տքնաջան աշխատանքը մնում է թերագնահատված:

Ամենից շատ դիտված